Թիվ ԱՐԱԴ/0847/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.05.2019
Պատասխանող Սահակ Ֆրունզիկի Մնացականյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնք/
ԱՐԱԴ/0847/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Լյուբով Մնացականյանի ընդդեմ Սահակ, Նաիրա, Անի, Զարզանդ, Անիկ, Գեղեցիկ Սահակի, Թամարա, Գեղեցիկ Գվիդոնի, Սոնիա, Ռոստամ, Լյովա, Ռիտա, Նուշիկ Մնացականյանների և Սուքիաս Սահակյանի` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու կամ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականութան մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը՝ 14:30-ին նշանակված նախնական դատական նիստը իրականացվել է Ձեր բացակայությամբ:
Տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել է և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 13-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԱԼԵՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65
Հեռ..` +0232-3-65-08
Էլ. փոստ`