Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/0997/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

16.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

երրորդ անձ` Գարեգին Սուրենի Սիմոնյանին
ք. Երևան, Ա. Խաչատրյան փողոց, 25 շենք, 2 բնակարան

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԱՆԴ/0997/02/17 քաղաքացիական գործով (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան), ըստ հայցի Աիդա Կաչագուլյանի ընդդեմ Լաուրա Ժորայի Սիմոնյանի (երրորդ անձ` Գարեգին Սուրենի Սիմոնյան)` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում երրորդ անձի կողմից պատասխանողի բաժնեմասի արժեքը փոխհատուցելու, աննպատակահարմարության դեպքում նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը պարտապանի բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.09.2018թ. վճռի դեմ պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 13.06.2019թ., ժամը 10:50-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք: Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ: Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արաելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբª օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան:
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /316/

Էլ. փոստ`