Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/3899/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/3899/02/17
<<21>> մայիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Հակոբ Մկրտչի Շիլաջյանին
/ՀՀ, ք.Երևան, Այգեձորի փող., տուն 4/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Վլադիմիր Գրիգորի Սալիբեկյանի ընդդեմ Կարինե Մկրտչի Շիլաջյանի, Ռուզաննա Մկրտչի Աղաջանյանի, Վահան Մկրտչի Շիլաջյանի, Հակոբ Մկրտչի Շիլաջյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի տարածային ստորաբաժանման` Երևան քաղաքի Այգեձոր փողոցի թիվ 4 հասցեում գտնվող 720.44 քմ շենք-շինությամբ ծանրաբեռնված և ծինություններից ազատ հողամասի 2/3-րդ բաժնեմասի նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման, նույն հասցեում գտնվող ընդհանուր սեփականություն հանդիսացող 720.44 քմ շենք-շինություններից ազատ հողամասից Պատասխանողների շենք-շինությամբ ծանրաբեռնված և շինություններից ազատ 1/3-րդ բաժնի հողամասից Վլադիմիր Գրիգորի Սալիբեկյանի 2/3-րդ բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը շ նշանակվել է 2019 թվականի հունիսի <<25>>-ին, ժամը՝ <<15:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 33 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`