Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12092/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12092/02/18 քաղաքացիական գործը` ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Ռազմիկ Ռաթևոսի Սարգսյանի և Ռուբեն Համբարձումի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ։
Վերաքննիչ դատարանը պատասխանող Ռուբեն Համբարձումի Մկրտչյանին (հասցե՝ ք.Երևան, Նորք, նրբ. 2, տուն 2) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» գրառմամբ։
Սույն գործով դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի մայիսի 31-ին www.datalex.am դատական տեղեկատվական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ պատասխանող Ռուբեն Համբարձումի Մկրտչյանին ծանուցել դատական ակտի հրապարակման օրվա մասին։

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374448408-311

Էլ. փոստ`