Թիվ ԼԴ4/1213/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
21.05.2019
Պատասխանող՝ Հրաչ Մարգարյանին
/Լոռու մարզ, գ.Մեծ Պարնի/
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արամիկ Սամվելի Մարգարյանի, Ասյա Մարգարյանի, Սիմա Մարգարյանի և Հրաչ Մարգարյանի՝ ընհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու, պատասխանող Արամիկ Մարգարյանի բաժին գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հա. ԼԴ4/1213/02/17 քաղաքացիական գործը:
2018 թվականի դեկտեմբերի 19-ի և 2019թ. փետրվարի 27-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 2019թ. մայիսի 21-ին, ժամը՝ 12:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հոկտեմբերի 09-ին, ժամը՝ 09:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374322 2-33-93
Էլ. փոստ`