Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/1023/02/17 Քաղաքացիական գործով պատասխանողներ Արուսյակ Լևոնի Զաքարյանի, Դիաննա Գենադիի Զաքարյանի և Անժելա Գենադիի Զաքարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Արուսյակ Լևոնի Զաքարյանին
Դիաննա Գենադիի Զաքարյանին
Անժելա Գենադիի Զաքարյանին
Հասցե՝ ք. Երևան, Ավան, Թումանյան 11, 32 բն.

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գյուլնարա Արտեմի Պողոսյանի ընդդեմ Հմայակ Շամիրամի Զաքարյանի, Գենադի Հմայակի Զաքարյանի, Արուսյակ Լևոնի Զաքարյանի, Դիաննա Գենադիի Զաքարյանի, Անժելա Գենադիի Զաքարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքերի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 12:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`