Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0888/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող «Նորաշեն 2007» ՍԿ նախագահ Արմեն Թադևոսյանին
(ՀՀ քաղաք Երևան Գևորգ Չաուշի 14/3 շենք)


Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի, Վարդան Անդրանիկի Հարությունյանի, Գեղամ Հարությունյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի` «բնակարանի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքը ճանաչելու» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգմանքը, որ կողմերին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել ապացույցներ ձեռք բերելու միջնորդություններ, սակայն դատական նիստին որևէ կողմ չի ներկայացել, ուստի դատարանը հնարավորություն է ընձեռել ևս մեկ անգամ կողմերին միջնորդություններ ներկայացնելու և կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 23-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասեց` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատարանը 04.03.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածով 5-րդ մասի սահմանված դատավարական գործողությունները, մասնավորապես` կողմերի հետ քննարկվում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցների սահմանելու ժամկետները, որոնց կարող եք ծանոթանալ դատական նիստի արձանագրության կրիչի միջոցով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`