Թիվ ԼԴ4/0061/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.05.2019
Պատասխանող` Արկադի Թոռնիկի Հակոբյանին
հասցեն` Լոռու մարզ, Խնկոյան 2 փ., 5 տ.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ>> ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ Զավեն Կարապետի Հայրապեյանի և Արկադի Թոռնիկի Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 11.06.2019 թվականին, ժամը 17:20-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայացնել կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`