Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2465/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵԱԴԴ/2465/02/17
Պատասխանող՝ <<Նյուզ ԷՅԷՄ>> ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 1 թաղ., 46 շենք, բն. 21
Պատասխանող՝ <<Նյուզ ԷՅԷՄ>> ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Վ. Շենգավիթ 2 փող., 7/1
Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԱԴԴ/2465/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Արսեն Հարությունյանի ընդդեմ <<Նյուզ ԷՅԷՄ>> ՍՊԸ-ի` զրպարտություն համարվող տեղեկատվության հերքման և ոչ նյութական վնասի դրամային հատուցման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 339596

Էլ. փոստ`