Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/1068/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող – Շահեն Սոսի Թաթոսյանին
Երրորդ անձինք – Սվետլանա Թաթոսյանին
Աննիկ Թաթոսյանին
/ք. Վարդենիս, Իսակովի 17/1/


ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Յունիբանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Շահեն Սոսի Թաթոսյանի, երրորդ անձինք` Աննիկ Թաթոսյան և Սվետլանա Թաթոսյան, անշարժ գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Շահեն Թաթոսյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր երրորդ անձանց կողմից Շահեն Թաթոսյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Շահեն Թաթոսյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Ձեզ պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, իսկ պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2019 թվականի մայիսի 29-ին` ժամը 14:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող /երրորդ անձ/:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`