Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/5820/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/5820/02/14 քաղաքացիական գործը` ըստ հայցի Ստեփան Վահանի Գրիգորյանի և Անահիտ Մինասի Գրիգորյանի ընդդեմ Արսեն Ռուդիկի Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի և Արթուր Ռոբերտի Ավալյանի, երրորդ անձինք` «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերութան, Ռոբերտ Մարտիրոսյանի` Երևան քաղաքի, Նոր Արեշ 25 փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող 0,02654 քմ մակերեսով հողամասի և 83 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները վերացնելու` պատասխանողներին պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու, այն է` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և Ստեփան Գրիգորյանի ու Անահիտ Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թ. կնքված թիվ 388/1 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ու Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 12.05.2008 թ. կնքված թիվ 388 վարկային պայմանագրի 3-րդ գլխի 3.4.1 կետը` վճարումն ապահովող պարտավորության` Երևան քաղաքի, Նոր Արեշ 25 փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող տան մասով, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի, Նոր Արեշ 25 փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 12.05.2008 թ. կնքված թիվ 3292 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ անվամբ կատարված գրավի իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Վերաքննիչ դատարանը պատասխանող Արթուր Ռոբերտի Ավալյանին (հասցե՝ք. Երևան, Պարոնյան 1, բն. 25) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան՝ «Չպահանջված» գրառմամբ։
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թ∙ հունիսի 18-ին՝ ժամը 12:20-ին, Վերաքննիչ դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ պատասխանող Արթուր Ռոբերտի Ավալյանին ծանուցել դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին։

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374448408-311

Էլ. փոստ`