ԱՐԱԴ/0742/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.05.2019
Պատասխանող Վարդգես Արտուշի Դիլանյանին
/ՌԴ, Կրասնոդար երկրամաս, Նովորոսիյսկի
ԴՄԾՎ բաժնի հարավային շրջան, Դանինի փողոց, տուն 2/
ԱՐԱԴ/0742/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Հմայակ Դիլանյանի ընդդեմ Վարդգես Դիլանյանի, Բագրատ Դիլանյանի և Կարապետ Դիլանյանի` ժառանգական գույքից բաժնեմասի առանձնացման պահանջի մասին, 2019 թվականի մայիսի14-ին, ժամը՝ 11:30-ին նշանակված նախնական դատական նիստը իրականացվել է Ձեր բացակայությամբ:
Տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 27-ին, ժամը` 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ3):
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԱԼԵՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65
Հեռ..` +0232-3-65-08
Էլ. փոստ`