Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6036/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/6036/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Իսկուհի Ավետիսի Չուրչյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը հայտնել է, որ 16.12.2016 թվականին Պատասխանող Իսկուհի Ավետիսի Չուրչյանը ակցեպտավորելով Հայցվորի օֆերտան բաժանորդագրվել է Յուքոմի շարժական հեռախոսակաի ծառայություններին ՝ Universal 5500 սակագնային պլանին և կնքել թիվ 3459632 բաժանորդային պայմանագիրը:
Բաժանորդային պայմանագրի հիման վրա բաժանորդին Ընկերության կողմից տրամադրվել է ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ SIM քարտ և համապատասխան հեռախոսահամար՝ 374 44430078:
18.12.2017 թվականին լուծվել է Պատասխանողի հետ կնքված բաժանորդային պայմանագիրը:
Այսպիսով, հետվճարային հեռախոսակապի ծառայությունների դիմաց պատասխանողի կողմից Ընկերությանը չվճարված պարտքի գումարը 08.02.2019 թվականի դրույամբ կազմում է 15.243 ՀՀ դրամ:
Միաժամանակ բաժանորդային պայմանագրի հիման վրա Ընկերության առաջարկի շրջանակներում Պատասխանողը կնքել է համաձայնագիր և նրան տրամադրվել է Samsung Galaxy A5 Black մոդելի բջջային հեռախոս: Ըստ համաձայնագրի հեռախոսի ամբողջ գինը, ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 196.800 ՀՀ դրամ:
Պայմանագրի լուծման պահին հեռախոսի մնացորդային գինը կազմել է 139.001 ՀՀ դրամ, որը Պատասխանողի կողմից առ այսօր՝ հայցադիմումի ներկայացման օրը ներառյալ չի մարվել: Բացի այդ բաժանորդը պետք է վճարեր նաև ծախսերի հատուցման գումարը՝ 10.000 ՀՀ դրամը, որը նույնպես չի մարվել:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 408-րդ և 779-րդ հոդվածներով և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 120-րդ հոդվածի պահանջել է պատասխանող Իսկուհի Ավետիսի Չուրչյանից բռնագանձել 164.244 ՀՀ դրամ գումար, 139.001 ՀՀ դրամը որպես հեռախոսի մնացորդային գին, 15.243 ՀՀ դրամ գումարը, որպես ծառայությունների դիմաց պարտքի գումար, 10.000 ՀՀ դրամ գումարը, որպես բաժանորդային պայմանագրով նախատեսված ծախսերի հատուցման գումար, ինչպես նաև Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 04.03.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/6036/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 06.03.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 18.03.2019 թվականի որոշմամբ <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Իսկուհի Ավետիսի Չուրչյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Իսկուհի Ավետիսի Չուրչյանին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 09.04.2019 թվականին <<տեղափոխված>> նշագրումով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/6036/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Իսկուհի Ավետիսի Չուրչյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/6036/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 28.06.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի իշխանության կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`