Թիվ ԵԱՔԴ/1363/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:
27.05.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, court.am
Գործ ԵԱՔԴ/1363/02/17
«13» մայիսի 2019թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Պատասխանող` Արմեն Հարությունյանին
/ք. Երևան, Ա. Տիգրանյան 3 շենք, բն. 26/
Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/1363/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Մուշեղ Անդրանիկի Մանուկյանի, Արփինե Անդրանիկի Մանուկյանի, Անդրանիկ Կարապետի Մանուկյանի, Իրինա Խասանի Հարությունյանի ընդդեմ Արմեն Հարությունյանի, Խասան Հարությունյանի, Դոնարա Անդրյանի` բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում բաժնի դիմաց փոխհատուցում վճարելու, հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև, նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Խասան Սուրենի Հարությունյանի ընդդեմ Մուշեղ Անդրանիկի Մանուկյանի, Արփինե Անդրանիկի Մանուկյանի, Անդրանիկ Կարապետի Մանուկյանի, Իրինա Խասանի Հարությունյանի՝ Խասան Սուրենի Հարությունյանի ք. Երևան, Տիգրանյան 3շ. , բն. 26՝ Մուշեղ Անդրանիկի Մանուկյանի, Արփինե Անդրանիկի Մանուկյանի, Անդրանիկ Կարապետի Մանուկյանի, Իրինա Խասանի Հարությունյանի բաժնեմասերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին դատաքննությունը նշանակվել է 2019թ. հունիսի 24-ին ժամը 14:00-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 209701
Էլ. փոստ`