Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/4656/02/18 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

27.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մարինե Ադամյանի և Նուարդ Իսրաելյանի ներկայացուցիչ
Մինաս Ամիրյանին
(ք.Երևան, Հր.Քոչար փող. 22/16)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողներ Տիգրան Իսրաելյանի, Նունե Իսրայելյանի, Անուշ Իսրայելյանի, Նաիրա Իսրայելյանի և Գոհար Իսրաելյանի անուններից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ԵԴ/4656/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.02.2019 թվականի վճռի դեմ, քաղաքացիական գործով ըստ հայցի Մարինե Ադամյանի և Նուարդ Իսրաելյանի ընդդեմ Տիգրան Իսրաելյանի, Նունե Իսրայելյանի, Անուշ Իսրայելյանի, Նաիրա Իսրայելյանի, Գոհար Իսրաելյանի՝ ՀՀ, ք.Երևան, Արամ Խաչատրյան փողոց, 9 շենք, թիվ 10 բնակարան հասցեում պատասխանողներին չափագրում կատարել թույլ տալ պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցվորներ Մարինե Ադամյանի և Նուարդ Իսրաելյանի ներկայացուցիչ Մինաս Ամիրյանի վերջին հայտնի բնակության վայրը ք.Երևան, Հր.Քոչար փող. 22/16 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`