Թիվ ԵԴ/21491/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
28.05.2019
Թիվ ԵԴ/21491/02/19 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Նարինե Բոգդանի Մխիթարյանին
/հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի 27/2 շենք, բնակարան 1/
Դատարանի 17.10.2018թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Նարինե Բոգդանի Մխիթարյանի և Արա Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Դատարանը 22.05.2019թ-ին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և նույն որոշմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 2019 թվականի հունիսի 26-ին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, հասցեն` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.Աբովյան
Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 24-01-61
Էլ. փոստ`