Թիվ ԵԴ/1312/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
29.05.2019
Թիվ ԵԴ/1312/02/19 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Դերենիկ Անդրանիկի Մարգարյանին
/հասցեն` ՀՀ, ք. Երևան,Ռուբինյանց փ.,շ. 1,բն.58/
Դատարանի 31.01.2019թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Դերենիկ Անդրանիկի Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Դատարանը 07.05.2019թ-ին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և նույն որոշմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 2019 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, հասցեն` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 243635
Էլ. փոստ`