Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2545/052/14 քաղաքացիական գործ

30.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԵԿԴ/2545/052/14 քաղաքացիական գործ


Պատասխանող Համլետ Թարվերդյանին
/Ք. Երևան, Եղ. Թադևոսյան 4 շենք, բնակարան 4/

ՀՀ սնանկության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Աբգար Արամի Դավթյանի և Անահիտ Երվանդի Խաչատրյանի հայցի ընդդեմ <<ՎՏԲ – Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության, Համլետ Թարվերդյանի, 3-րդ անձինք Փառանձեմ Գրիշայի Հովհաննիսյան, Արսեն Ռուդիկի Բաղրամյան, Երևան քաղաքի Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հաոբյան՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, ք. Երևան, Զ. Քանաքեռցու /Սարկավագի/ փողոց, 145 շենք հա. 27 հասցեի բնակարանի նկատմամբ մինչև իրավունքի խախտումները եղած դրությունը վերականգնելու, 14.08.2008թ. հա. 485/1 գրավի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, 26.06.2018թ. կնքված հա.1926 և 28.09.2015թ. կնքված հա. 4717 առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին::
Դատական նիստը նշանակված է 2019թ.-ի օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։ Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը։
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին։
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի կողմից ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը։
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստի /ք.Երևան, Արշակունյաց 24/1, 5-րդ դահլիճ/։
:
ԴԱՏԱՎՈՐ Ա.ԿՈՒԲԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742860

Էլ. փոստ`