Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2889/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

30.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Անդրանիկ Բադալյանին
Հասցե` ք.Հրազդան, Ջրառատ թաղամաս, տուն 22

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/2889/05/19 վարչական գործով ըստ հայցի <Լյովա Կորյուն>ՍՊ ընկերության ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի՝ Հրազդանի քաղաքապետի 16.12.2003թ. թիվ 451 որոշման առոչինչ լինելը ճանաչելու, որպես հետևանք 29.06.2004թ. թիվ 16 շինարարության թույլտվությունը, Հրազդանի քաղաքապետի և Գեղամ Աբելյանի միջև կնքված 31.05.2004թ. թիվ 2309 վարձակալության պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Հրազդանի քաղաքապետի 16.12.2003թ. թիվ 448 որոշման առոչինչ լինելը ճանաչելու, որպես հետևանք 25.06.2004թ. թիվ 14 շինարարության թույլտվությունը, Հրազդանի քաղաքապետարանի և Գրիգոր Գրիգորյանի միջև կնքված 24.02.2006թ. թիվ 701 վարձակալության պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված պետական գրացումն անվավեր ճանաչելու, <Լյովա Կորյուն> ՍՊ ընկերության հողատարածքից 68 քմ մակերեսով հողամասը Անդրանիկ Բադալյանին հատկացնելու վերաբերյալ Հրազդանի քաղաքապետի 16.12.2003թ. որոշման առոչինչ լինելը ճանաչելու, որպես հետևանք 28.06.2004թ. թիվ 15 շինարարության թույլտվությունը, Հրազդանի քաղաքապետի և Անդրանիկ Բադալյանի միջև կնքված 31.05.2004թ. թիվ 2310 վարձակալության պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. հունիսի 18-ին, ժամը ` 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Լ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21/260/

Էլ. փոստ`