Թիվ ԱՐԱԴ2/0597/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.05.2019
Երրորդ անձ` Հայկազ Նորիկի Հովսեփյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, Մաստարա համայնք, տուն 38/
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մարգարյանի վարույթում է գտնվում ԱՐԱԴ2/0597/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նորիկ Հովսեփյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` Հասմիկ Հովսեփյանի, Հայկազ Հովսեփյանի և Գագիկ Հովսեփյանի` ընդհանուր համատեղ սեփականության հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն քաղաքացիական գործի վարույթը դատարանի 29.05.2019 թվականի որոշմամբ վերսկսվել է:
Տեղեկացվում է, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը` 11:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավոր Ա. Մարգարյանի օգնական` Ա. Ալեյան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65
Հեռ..` +374 232 3-65-08
Էլ. փոստ`