Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/22111/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող «Լոշիկ» ՍՊԸ տնօրեն Արմեն Նիկողոսյանին
(ՀՀ քաղաք Երևան Մամիկոնյանց փողոց 35 շենք բնակարան 31)

Ըստ «Աշտարակկաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի հայցի ընդդեմ «Լոշիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը չի կայացել` ՀՀ դատավորների արտահերթ ժողով հրավիրված լինելու պատճառով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`