Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0366/02/17 քաղաքացիական գործով Պատասխանող, հակընդդեմ հայցվոր՝ Սիրվարդ Մաքսիսի Մուրադյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

01.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԱՔԴ/0366/02/17
03 հունիսի 2019թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր՝ Սիրվարդ Մաքսիսի Մուրադյանին
/ք.Երևան, Մ.Մելիքյան փող., 6շ., բն.14/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0366/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիամ Մկրտչի Փիլոսյանի ընդդեմ Սիրվարդ Մքասիմի Մուրադյանի և Հրանտ Մկրտչի Վարդանյանի ք.Երևան, Մ.Մելիքյան փողոց, 6 շենք, բնակարան 14 հասցեում գտնվող անշարժ գույքից հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 1/3 բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարկային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժններին համաչափ բաշխելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Սիրվարդ Մաքսիմի Մուրադյանի և Հրանտ Մկրտչի Վարդանյանի ընդդեմ Մարիամ Մկրտչի Փիլոսյանի ՝ վերջինիս սեփականության իրավունքը Երևան քաղաքի Մ.Մելիքյան փողոց, 6 շենք, 14 հասցեի նկատմամբ՝ իր բաժնին համարժեք փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնելու պահանջի մասին:
Դուք որպես պատասխանող, հակընդդեմ հայցվոր ` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 01-ին, ժամը՝ 12:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ.Ավագյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +374 10 28-97-77

Էլ. փոստ`