Թիվ ԼԴ3635/02/18 քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված Վերոնիկա Դմիտրիի Գեշեվային ուղղված դատական ծանուցագիր
01.06.2019
ՎԵՐՈՆԻԿԱ ԴՄԻՏՐԻԻ ԳԵՇԵՎԱՅԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., 84շ., 56բն.)
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Ռուդիկ Սուրենի Դիլոյանի` երրորդ անձինք` Ամալյա Դիլոյան, Աշխեն Սուրենի Դիլոյան և Վերոնիկա Դմիտրիի Գեշեվա, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը վերանշանակվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին ժամը 17:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 22203
Էլ. փոստ`