Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5106/02/18 քաղաքացիական գոծով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

04.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

ԵԴ/5106/02/19
պատասխանող՝ Սերգեյ Պապաշի Բագրատյանին
/ք.Երևան, Պարոնյան 1, բն. 35/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5106/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունն ընդդեմ Սերգեյ Պապաշի Բագրատյանի` զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
Նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանող Սերգեյ Պապաշի Բագրատյանին հայցադիմումում նշված ք. Երևան, Պարոնյան 1, բն. 35 հասցեով, սակայն այն փոստային ծառայության կողմից վերադարձվել է «անհայտ» նշումով:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, Աջափնյակի նստավայր):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԱՂՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 10 33-95-96 ներքին համար 111

Էլ. փոստ`