Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մարմարիկ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

04.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` «Մարմարիկ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 16-ին հայտարարված «Մարմարիկ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. հունիսի-21ին ժամը 10:30-ին «Մարմարիկ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյանի կողմից, ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Մարմարիկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի են հանվում ստորև նշված գույքերը նշված մեկնարկային գնով.
Լոտ 3- ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, 20-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 2/1 հասցեում գտնվող 1,0156 հա արտադրական նշանակության հողամաս, քաղ. Արայիկ Գուրգենի Սարգսյանին և Նաիրա Գառնիկի Մինասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2414559 վկայական, տրված 03.10.2007թ.: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.05թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն` պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետ. գրանցումը կկատարվի գործող հողի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: Լոտի մեկնարկային գինն է 599.132 ՀՀ դրամ:
Լոտ 5- ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնքում գտնվող 0,70հա արդյունաբերական նշանակության, թռչնաբուծական համալիրի կառուցման նպատակային օգտագործման հողամաս, 1931, 55 քմ մակերեսով արտադրական նշանակության շենք` թռչնաբուծական համալիր, քաղ. Էդվարդ Բախշիկի Արմենակյանին սեփականության իրավունքով պատկանող, «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1313798 վկայական, տրված 15.03.2004թ.: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.05թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն` պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետ. գրանցումը կկատարվի գործող հողի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: Լոտի մեկնարկային գինն է՝ 1.366.517 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ) աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը, որը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը և այն վճարվում է կանխիկ՝ պարտապանի դրամարկղ, կամ փոխանցումով՝ «Մարմարիկ» ՍՊԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունու մասնաճյուղ թիվ 2472302618410060 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16.00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան փող. 53/2/:
Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ հայտնվում է, որ Լոտ 3, 5 գնման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև՝ օտարման ժամանակ գործող հողամասի կադաստրային արժեքը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև հիշյալ գույքերի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքերին ծանոթանալու, դրանց մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են մինչև 2019թ. հունիսի 20-ը, ժամը 16.00 զանգահարել «Մարմարիկ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյանին 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պողոտա , 5շենք, 3-րդ հարկ, 325 սենյակ

Հեռ..` +374-98-40-79-19

Էլ. փոստ`