Թիվ ԵԴ/4402/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Հարություն Մեխակի Ալեքսանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
04.06.2019
ԴԴ-9.1-
ԵԴ/4402/02/19
05 հունիսի 2019թ.
Պատասխանող` Հարություն Մեխակի Ալեքսանյանին
/ք. Երևան, Կարապետյան 29 փող., տուն 45/
Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4402/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Հարություն Մեխակի Ալեքսանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող` Հարություն Մեխակի Ալեքսանյանին` ք.Երևան, Կարապետյան 29 փողոց, տուն 45 հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել Դատարան:
Գործի նյութերում գտնվող տվյալների համաձայն պատասխանող Հարություն Մեխակի Ալեքսանյանի` հաշվառման հասցեն է՝ ք.Երևան, Կարապետյան 29 փողոց, տուն 45:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը Դատարանը Ձեզ ծանուցում է, որ 03.06.2019թ. կայացվել է որոշում քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2019թ. հուլիսի 17-ին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` +374 10 28-97-77
Էլ. փոստ`