Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0576/02/19 Քաղաքացիական գործով պատասխանող Մարի Սոսիկի Մուրադյանի (Վարդանյան) վերաբերյալ դատական ծանուցագիր

05.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարի Սոսիկի Մուրադյանին (Վարդանյան)
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի , Անդրանիկի փ., 7 շենք, բն. 24


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) 01.04.2019 թվականի որոշմամբ Սոսիկ Արտաշի Վարդանյանի ընդդեմ Համլետ Սոսիկի Վարդանյանի, Մայա Սոսիկի Նավասարդյանի (Վարդանյան), Մարի Սոսիկի Մուրադյանի (Վարդանյան), Վաղաշենի գյուղապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ տիրապետման եղանակով ժառանգության ընդունման իրավաբանական փաստը հաստատելու և որպես հետևանք իրավունքների գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցվորը՝ 22.05.2019 թվականին Դատարան է ներկայացրել գրավոր դիմում (Դատարանի գրասենյակում մուտքագրվել է 22.05.2019 թվականին)՝ հայցից հրաժարվելու մասին, որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ1/0576/02/19 քաղաքացիական գործով 2019 թվականի հունիսի 27-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի հունիսի 27-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 17:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`