Թիվ ԵԴ/5125/02/17 քաղաքացիական գործով որպես պատասխանող Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.06.2019
Պատասխանող- Տիգրան Պետրոսյանին
/ք. Երևան, Նորքի 2-րդ զանգված, 1/1 շ., բն. 5/
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/5125/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության, ընդդեմ Տիգրան Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախնական դատական նիստի օր է նշանակվել է 9 հուլիսի 2019–ին ժամը 14:30-ին, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում:
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, նիստերի դահլիճ N 2/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` 010576631
Էլ. փոստ`