Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0434/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Սուսաննա Յուրիկի Զարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Սուսաննա Յուրիկի Զարգարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., շ. 11, բն. 36

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0434/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպութոսւն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նարինե Հակոբի Հակոբյանի, Սամվել Սերգոյի Աթոյանի, Սուսաննա Յուրիկի Զարգարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Սուսաննա Յուրիկի Զարգարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., շ. 11, բն. 36), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Մերժված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0434/02/18 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2019 թվականի հուլիսի 19-ին, ժամը՝ 17:40-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով), հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`