թիվ ԵԴ/16021/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
05.06.2019
Գործ թիվ ԵԴ/16021/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող` Հեղինե Մարտիրոսյան
/ք.Երևան, Քուչակի 14./
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Թաթոս Սարգսյանի հայցն ընդդեմ Գոհար Շեստյանի, Վարդուհի Մարտիրոսյանի, Հեղինե Մարտիրոսյանի և <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, հետևանքներ կիրառելու,վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու, սեփականության իրավունքը գրանցելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականին հուլիսի 03-ին, ժամը` 15:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339596,112
Էլ. փոստ`