Թիվ ԳԴ/1003/02/17 քաղաքացիական գործով Նարինե Ստեփանի Մազմանդյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Նարինե Ստեփանի Մազմանդյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Դեմկիրճյան փ., տուն 23
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/1003/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Բենիկ Գրիգորի Դադոյանի, Նարինե Ստեփանի Մազմանդյանի, Աղվան Ռազմիկի Առաքելյանի, Վարդան Աբրահամի Թոփլակալցյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/1003/02/17քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք նաև, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`