Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/4730/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/4730/02/17
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր Մերուժան Ասատրյան
/ք.Երևան, Տ․Պետրոսյան 1ա շ․, 46 բն․ /

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մերուժան Ասատրյանի ընդդեմ Գայանե Մկրտչյանի, Լիլիթ Ասատրյանի, Լիանա Ասատրյանի` գույքի 1/4-րդ բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, վաճառքից ստացված Մերուժան Ասատրյանի բաժին գումարը և պատասխանողների ¾-րդ բաժնի գումարից տան բարելավման արժեքի հաշվանցուցմից ստացված գումարի չափով հատուցում տրամադրելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին հոկտեմբերի 01-ին, ժամը` 14:50-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019 թվականի որոշում՝ կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`