Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3147/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

06.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/3147/05/19 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
06.06.2019թ.
<<Ա-Ս ինվեսթմենթս>> ՍՊԸ
/ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Աղասու փող., 2/5/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Լևոն Գուրգենի Մարգարյանի և Գոռ Գուրգենի Սանոյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ՝ <<Ա-Ս ինվեսթմենթս>> ՍՊԸ-ի՝ 22.06.2018թ. Երևանի քաղաքապետի կողմից «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին տրամադրված Երևան քաղաքի Շենգավիթ, Արտաշատի խճ. 5/1 հասցեի թիվ 01/18-Ա-4289-63 քանդման թուլտվությունն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 09-ին ժամը 15.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա. ՓԱՆՈՍՅԱՆ



ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89 հոդված

2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք 64 հոդված

- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Էլ. փոստ`