Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործով Երրորդ անձ` Տիգրան Հովակիմյանին

07.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործով
Երրորդ անձ` Տիգրան Հովակիմյանին
/ ք. Երևան, Լեփսիուսի փողոց, 8 շենք, 31 բնակարան /


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Վաղարշակ Օհանյանի, Էլեն Օհանյանի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, երրորդ անձինք՝ Վիլլի Օհանյան, Զոյա Օհանյան, Էլզա Բաղդասարյան՝ լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին և ըստ Մկրտիչ Տիտոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վիլլի Օհանյանի, Էլեն Օհանյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Տիգրան Հովակիմյանի հայցի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, Վիլլի Օհանյանի, Զոյա Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի, երրորդ անձինք՝ Վաղարշակ Օհանյան, Էլեն Օհանյան՝ լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 12.07.2019 թվականին, ժամը 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո: Իսկ նշված նորմի համաձայն՝ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162 ա

Հեռ..` 010 57-67-84

Էլ. փոստ`