Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ4/0634/02/19 քաղաքացիական գործով որպես երրորդ անձ Կարո Առաքելյանի, Սուսաննա Առաքելյանի, Աղվան Առաքելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ –Կարո Առաքելյանին, Սուսաննա Առաքելյանին, Աղվան Առաքելյանին
/ ք. Ճամբարակ, Վ. Տերյան փող., տուն 72/

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/0634/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերություն ընդդեմ Արմենուհի Գառնիկի Գևորգյանի, երրորդ անձ՝ Կարո Առաքելյան, Սուսաննա Առաքելյան և Աղվան Առաքելյան` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,որպես երրորդ անձ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 29 հուլիսի 2019թ.–ին ժամը 12:00-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`