Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1133/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

09.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





Գործ թիվ ՇԴ3/1133/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<10>> ապրիլի 2019թ. ք. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս (այսուհետ՝ Դատարան), ծանոթանալով ըստ հայցի՝ <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Սլավիկ Սուրենի Վարոսյանի, երրորդ անձինք Ելենա Հմայակի Վարոսյանի, Մարուք Սուրենի Վարոսյանի, Աննա Լյովայի Վարոսյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՇԴ3/1133/02/17 քաղաքացիական գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
13.09.2017 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է Պատասխանողին համասեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզի Շիրակավան գյուղում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Պարտապանի բաժինը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ բաժաինն առանձնացնելու անհնարինության կամ կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել, Պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար և բռնագանձել նաև հայցվորի կողմից կատարված և կատարվելիք դատական ծախսերը:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 14.09.2017 թվականին:
Դատարանի 14.09.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 06.11.2017 թվականի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է <<Փորձագետ անկախ հետազոտությունների կենտրոն>> ՍՊ ընկերությանը և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
27.12.2017 թվականին Դատարանում ստացվել է <<Փորձագետ անկախ հետազոտությունների կենտրոն>> ՍՊ ընկերության տնօրենի 19.12.2017 թվականի Ել-019-01-17 գրությունը, որով հայտնվել է, որ սույն քաղաքացիական գործով նշանակված փորձաքննությունը հնարավոր չէ իրականացնել, քանի որ Ընկերությունը գտնվում է սնանկության փուլում:
Դատարանի 28.12.2017 թվականի որոշմամբ փորձագիտական կազմակերպությունը փոխարինվել է և փորձաքննության կատարումը հանձնարարվել է <<ՀՀ Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի փորձագետներին:
<<ՀՀ Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 09.04.2019 թվականին Դատարանին ներկայացվել է 01.04.2019 թվականի թիվ 18951807 փորձագիտական եզրակացությունը:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Տվյալ դեպքում Դատարանի 06.11.2017 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը փորձաքննություն նշանակելու հիմքով կասեցվել է՝ մինչև փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը, իսկ <<ՀՀ Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 09.04.2019 թվականին Դատարանին ներկայացվել է 01.04.2019 թվականի թիվ 18951807 փորձագիտական եզրակացությունը:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներում գործի վարույթի վերսկսումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ գործը կասեցված թողնելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի և վերը նշված նորմերի կիրառմամբ, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու և արդարադատությունն արդյունավետ իրականացվելու կարևորագույն սկզբունքներից՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է վերսկսել:
Քանի որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145 հոդվածով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ՇԴ3/1133/02/17 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի հուլիսի 31-ին, ժամը <<14:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`