Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0129/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

09.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





Գործ թիվ ՇԴ3/0129/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<26>> մարտի 2019թ. ք. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս (այսուհետ՝ Դատարան), ծանոթանալով ըստ հայցի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Կոմիտե) ընդդեմ Արշակ Հովակիմի Բզնունու(այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Լիաննա Հակոբի Հակոբյանի (այսուհետ նաև՝ երրորդ անձ)՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից Պատասխանողի բաժնեմասն առանձնացնելու, այդ բաժնային չափի վրա բռնագանձում տարածելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ՇԴ3/0129/02/17 քաղաքացիական գործին,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
20.04.2017 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից Պատասխանողի բաժինն առանձնացնել, բաժնի վրա տարածել բռնագանձում, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 21.04.2017 թվականին
Դատարանի 25.04.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Միաժամանակ Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Դատարանի 04.07.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
<<Անիկոմ>> ՍՊ ընկերության կողմից 25.03.2019 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ ԱԴ07/17 ՇԱ-50 փորձագիտական եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Տվյալ դեպքում Դատարանի 04.07.2017 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը փորձաքննություն նշանակելու հիմքով կասեցվել է՝ մինչև փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը, իսկ <<Անիկոմ>> ՍՊ ընկերության կողմից 25.03.2019 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ ԱԴ07/17 ՇԱ-50 փորձագիտական եզրակացությունը:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներում գործի վարույթի վերսկսումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ գործը կասեցված թողնելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի և վերը նշված նորմերի կիրառմամբ, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու և արդարադատությունն արդյունավետ իրականացվելու կարևորագույն սկզբունքներից՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է վերսկսել:
Քանի որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145 հոդվածով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի հուլիսի 30-ին, ժամը <<12:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 242 21898

Էլ. փոստ`