Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/1296/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

10.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Ջիվան Պավլիկի Ղազարյանին
Հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ., շ. 20, բն. 12

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/1296/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հովհաննես Վարդանի Վարդանյանի և Ջիվան Պավլիկի Ղազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Ջիվան Պավլիկի Ղազարյանին (Հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ., շ. 20, բն. 12), սակայն ծրարը վերադարձվել է դատարան <<Տեղափոխված>> նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`