Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4488/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

10.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող՝ Տիգրան Ղահրամանյան
Հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 37 շ., բն. 22


Դուք հրավիրվում էք ՀՀ վարչական դատարան վարույթում գտնվող թիվ ՎԴ/4488/05/14 վարչական գործով, ըստ հայցի հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Տիգրան Ղահրամանյանի` Տիգրան Ղահրամանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Ղահրամանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության` հակընդդեմ հայցով հայցվորի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող ոստիկանների գործողությունները՝ ֆիզիկական ուժ գործադրելով ոստիկանության բաժանմունք տեղափոխելու, տեղում իրավախախտման արձանագրություն չկազմելու, ազատազրկման հիմքերը չներկայացնելու, օրինականությունը չպահպանելու, 3 ժամից ավել պահելու, ֆիզիկական ուժ գործադրելու, ինչպես նաև անհայտ մի վայր տեղափոխելու, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Սույն վարչական գործով դատաքննությունը նշանակված է 26.09.2019թ., ժամը՝ 14:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ԴԱՏԱՎՈՐ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/275/

Էլ. փոստ`