Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11175/02/18 քաղաքացիական գոծով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

10.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

ԵԴ/11175/02/18
պատասխանող՝Նաիրա Փայլակի Մկրտչյանին
/ք.Երևան, 16թղմ. 44 114 /



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/11175/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» ՍՊ ընկերությունն ընդդեմ Նաիրա Փայլակի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանող Նաիրա Փայլակի Մկրտչյանին հայցադիմումում նշված ք. Երևան, 16թղմ. 44 114 հասցեով, սակայն այն փոստային ծառայության կողմից վերադարձվել է «տեղափոխված» նշումով:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, Աջափնյակի նստավայր):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԱՂՈՒՄՅԱՆ



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ` Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` 374 33-95-96 ներքին համար 111

Էլ. փոստ`