Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/13651/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

10.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս, 99-րդ հոդված 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ/13651/02/19
<<10>> հունիսի 2019թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Արթուր Արամի Հարությունյանին
/ք.Երևան, Նոր Նորքի 8 զնգ., 25 շ., բն. 11/

Պատասխանող՝ Կարեն Արամի Հարությունյանին
/ք.Երևան, Նոր Նորքի 8 զնգ., 25 շ., բն. 11/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 21.05.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Սամվել Հրաչիկի Հարությունյանի ընդդեմ Արամ Հրաչիկի Հարությունյանի, Կարեն Արամի Հարությունյանի, Արթուր Արամի Հարությունյանի, Հրաչյա Սամվելի Հարությունյանի, Կիմա Սամվելի Հարությունյանի, Երանուհի Քերոբի Կարակաշյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`