Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2922/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

11.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Ռուզաննա Վարդանյանին
Հասցե` ք. Երևան, Կողբացու 37 տուն

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (դատավոր Մհեր Պետրոսյան) որպես երրորդ անձ թիվ ՎԴ/2922/05/14 վարչական գործով ըստ հայցի Գագիկ Սարգսյանի, Նարինե Մուրադյանի (նաև՝ որպես Արթուր Կոգարովի իրավահաջորդ), Կարապետ և Հովհաննես Կոգարովների ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Յուրիկ Իսրայելյանի, Գարիկ Հովհաննիսյանի, Ռուզաննա, Մելանյա, Թագուհի և Արա Վասիլյանների` Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու 37 հասցեի 264 քմ ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ Գարիկ Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 24.02.1999 թվականին կատարված պետական գրանցումը և Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու 37 հասցեի 264 քմ ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ Յուրիկ Իսրայելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 11.05.2005 թվականին կատարված պետական գրանցումը այն չափով, որ չափով որ նույն հողամասի նկատմամբ չի ճանաչվել հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, անվավեր ճանաչելու պահանջների մասին, նախնական դատական նիստը նշանակված է 09.07.2019 թ., ժամը 1530-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/275/

Էլ. փոստ`