Թիվ ԳԴ/0126/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ալիտա Պարգևի Բատիկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
11.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Ալիտա Պարգևի Բատիկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Գայի փ., տուն 37
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0126/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ալիտա Պարգևի Բատիկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Ալիտա Պարգևի Բատիկյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Գայի փ., տուն 37), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0126/02/18 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 10:15-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Ձեր ներկայացուցիչը նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, պատշաճ լիազորագրով հրավիրվում է Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`