Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Ազատյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

11.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.06.2019թ հայտարարված Սամվել Ազատյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 04.07.2019թ-ին ժամը 12:10-ին Սամվել Ազատյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Սամվել Ազատյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. 0.098հա բնակելի կառուցապատման հողամաս, որի վրա կառուցված է 375.0քմ մակերեսով մեկ հարկանի նկուղային հարկով բնակելի տուն և 29.5քմ ծածկ, գտնվում է Արարատի մարզի Գետափնյա գյուղի 1-ին փողոց, թիվ 6 հասցեում: Շենքի արտաքին պատերի շարը տուֆ քարից է՝ բազալտի և ֆերզիտի սալիկներով երեսապատված, հիմքը՝ ե/բ միաձույլ-ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ պրոֆիլավոր մետաղական թիթեղ, հատակը՝ սալիկապատ, ճակատային մասից՝ մետաղապլաստե, վիտրաժային և ճաղապատ պատուհաններ, մետաղապլաստե դուռ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2028418, տրված 14.03.2006թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.663.158 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 0,473 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է Արարատի մարզի Գետափնյա գյուղի 16-րդ փողոց, թիվ 7 հասցեում: Հողատարածքի վրա կառուցված են 158,0 քմ պահեստ, 2300,1 քմ և 2007,8 քմ մակերեսներով ջերմոցներ, 115,6 քմ մակերեսով կաթսայատուն, 79,0 գծմ պարիսպ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 0174198, տրված 15.11.2002թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 15.120.645 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. 0,465 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտ. օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների օգտագործման հողամաս, գտնվում է Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 1-ին փողոց, 1-ին նրբանցք թիվ 3 հասցեում: Հողատարածքի վրա կառուցված են 209.1 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի արտադրական նշանակության շինություններ /միջանցք, պահեստ, սառնարան, անասնաշենք, պահեստ, կաթսայատուն, ենթակայան/, ինչպես նաև տարածքում առկա են կից շինություններ՝ թվով 4 հատ առանձին ջերմոցներ՝ 3886.5 քմ մակերեսով, որոնց մի մասը փաստացի քանդված է, 3 հատ առանձին ծածկ՝ 31.9 քմ մակերեսով, 76.5 գծմ պարիսպ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 1055027, տրված 10.11.2004թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ում: Մեկնարկային գինը՝ 6.982.913 ՀՀ դրամ:
(Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով /1 քմ 4650 դրամ, ընդհանուր՝ 5.775.300 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-8. ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց 5-րդ նրբանցք, թիվ 4/6 հասցեում գտնվող 0.0569 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, որի վրա կառուցված է 313.1 քմ մակերեսով մեկ հարկանի հասարակակական նշանակության շինություն /խանութ/: Շենքի արտաքին պատերի շարը՝ տուֆ քար, ճակատային մասը՝ սալիկապատ, հիմքը՝ ե/բ միաձույլ-ժապավենաձև, ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ ցինկապատ թիթեղ, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ սալիկապատ, մուտքի և ներքին դռները՝ մետաղապլաստե: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 08082014-01-0184, տրված 08.08.2014թ/: Մեկնարկային գինը՝ 6.792.869 ՀՀ դրամ:
ԼՈՏ-9. 0.23 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող, որը գտնվում է Արարատի մարզի Գետափնյա համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2030870, տրված 06.09.2005թ/: Մեկնարկային գինը՝ 411.255 ՀՀ դրամ:
ԼՈՏ-10. 0.13 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ՝ Արարատի մարզի Գետափնյա համայնքում: Սամվել Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 793645, տրված 04.11.2003թ/: Մեկնարկային գինը՝ 232.443 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Սամվել Ազատյանի սնանկության գործով 2477602761100090 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ.Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`