Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/0726/02/15 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Ռոբերտ Ալյոշայի Շահումյանի, Արմիկ Վահագի Պողոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

12.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0726/02/15
12.06.2019թ.

Ռոբերտ Ալյոշայի Շահումյան,Արմիկ Վահագի Պողոսյան
ք.Երևան, Ս.Տարոնցի փող.,22 շ.,բն.36

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵՇԴ/0726/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Նաիրա Հենդրիկի Գևորգյանի, Արմինե Ռոբերտի Շահումյանի, Հրայր Ռոբերտի Շահումյանի ընդդեմ Ռոբերտ Ալյոշայի Շահումյանի,Արմիկ Վահագի Պողոսյանի՝ բնակարանի բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում բաժնեմասը փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնելու, աննպատակահարմարության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, Ձեզ հրավիրում է որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է 16.07.2019թ. ժամը 10:30-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Նազարբեկյան թաղ., 40 շենք, հեռ. 010- 33-99-01:

Ծանոթություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական Ս. Փանոսյան


Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339901

Էլ. փոստ`