Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ3/0537/02/14 քաղաքացիական գործով նախնական դատական նիստի վերաբերյալ դատական ծանուցում

13.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

Հա. ԿԴ3/0537/02/14 քաղաքացիական գործով
Պատասխանող` Վահան Ստեփանյանին
/ՀՀ, ք. Երևան, Ազատության 1, բն. 1


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Նորայր Սոսի Ստեփանյանի ընդդեմ Ռուբեն Եփրեմյանի և Վահան Ստեփանյանի` սեփականության իրավունքը շինության նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու և ճանապարհի նկատմամբ սերվիտուտ սահմանելու պահանջի վերաբերյալ հա. ԿԴ3/0537/02/14 քաղաքացիական գործը:
Հայտնվում է, որ դեռևս 25.04.2019թ. Ձեզ ուղարկված դատական ծանուցագրում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, այն է՝ դատական նիստի օրը և ժամը դատական ծանուցագրում <<2019թ. մայիսի 17-ին, ժամը 16:00-ին>>-ի փոխարեն նշվել է <<2019թ. հունիսի 17-ին, ժամը 16:00-ին >>:
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019թ. հունիսի 26-ին, ժամը 16:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով հայցադիմումին կից փաստաթղեթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`