Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21087/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Լևոն Գուրգենի Մկրտչյանին
(ՀՀ քաղաք Երևան Արզումանյան փողոց 10 շենք բնակարան 9)

Ըստ անհատ ձեռնարկատեր Լևոն Գուրգենի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանի հայցի ընդդեմ Հայկ Մկրտչի Մկրտչյանի, Լևոն Գուրգենի Մկրտչյանի, երրորդ անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի, Սուսաննա Արամայիսի Ներսիսյանի, Վարդանուշ Մկրտչի Մկրտչյանի, Ալվարդ Մկրտչի Մկրտչյանի, Ռոզա Ալբերտի Գուլգուլյանի, Գայանե Մկրտչի Մկրտչյանի, Կարինե Մայիսի Տոնոյանի, Սաթենիկ Ալբերտի Գուլգուլյանի, Աննա Ալբերտի Գուլգուլյանի, Միսակ Ալբերտի Գուլգուլյանի, Ոսկեհատ Ալբերտի Գուլգուլյանի՝ բնակարանի բաժնի նվիրատվության պայմանագիրը 1/12 բաժնով մասնակի անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք բնակարանի բաժնի նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման թիվ 18052013-01-0120 վկայականը անվավեր ճանաչելու, գույքը հետ վերադարձնելու, բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից յուրաքանչյուրի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում` ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր մասնակիցների միջև համաչափ բաշխելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի հուլիսի 19-ին, ժամը 09:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք՝ որպես պատասխանող Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`