Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ1/1389/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված լինելու մասին դատական ծանուցում

17.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Թիվ ՏԴ1/1389/02/18 քաղաքացիական գործով
Պատասխանող` Մարինե Սարգսի Հովակիմյանին
/ ՀՀ Տավուշի մարզ ,ք.Բերդ, Խորենացու փ., տ.61/

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ 03.06.2019 թվականին որոշում է ընդունել թիվ ՏԴ1/1389/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մարինե Սարգսի Հովակիմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը հրապարակել ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 04.07.2019 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 299-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատա րանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:



Դատական նիստերի քարտուղար` Ա.Ավետիսյան

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 2 7130

Էլ. փոստ`