Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/3684/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

17.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՎԴ/3684/02/17


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում



Քրիստինե Պետրոսյանին
(Արարատի մարզ, գյուղ Հնաբերդ)



Թիվ թիվ ԱՎԴ/3684/02/17 քաղաքացիական գործը, ըստ հայցի Համբարձում Ժորայի Պետրոսյանի ընդդեմ Ժորա, Ջեմմա, Քրիստինե Պետրոսյանների` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ բաժնեմասը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, Ժորա և Ջեմմա Պետրոսյանների ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ.Գրիգորյան/ 29.05.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /330/

Էլ. փոստ`