Թիվ ԵԿԴ/0398/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
17.06.2019
ԵԿԴ/0398/02/15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր
Երրորդ անձ` «Լուսանշան» ՊՈԱԿ
(ք. Երևան, Սեբաստիա 7)
Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԿԴ/0398/02/15 քաղաքացիական գործով, ըստ հայցի Կարեն Եսայու Աղաջանյանի, Վարդան Սեյրանի Զիրոյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության, երրորդ անձինք` «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ ֆինանսների նախարարության` վնասի հատուցման պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 04-ին ժամը 11:10-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21):
Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 448408 /330/
Էլ. փոստ`